Առողջություն 12:36 01/08/2024 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ. Վերջին 12 տարում աշխարհում բացառապես կրծքով կերակրվող մինչև վեց ամսական նորածինների թիվն աճել է ավելի քան 10 տոկոսով

Վերջին 12 տարում աշխարհում բացառապես կրծքով կերակրվող մինչև վեց ամսական նորածինների թիվն աճել է ավելի քան 10 տոկոսով: Սա նշանակում է, որ աշխարհում նորածինների 48 տոկոսը կյանքի առողջ սկիզբ ունի: Սա, իր հերթին, նշանակում է հարյուր հազարավոր նորածիններ, որոնց կյանքը փրկվել է կրծքով կերակրման շնորհիվ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից հայտնում են՝ թեև այս նշանակալից առաջընթացը մեզ ավելի է մոտեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակին՝ մինչև 2025 թվականը կրծքով կերակրումը առնվազն 50 տոկոսի հասցնելու համար, կան շարունակական ​​մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն:

Երբ մայրերը ստանում են իրենց անհրաժեշտ աջակցությունը երեխաներին կրծքով կերակրելու համար, բոլորն են շահում: Ըստ վերջին հասանելի տվյալների՝ ամեն տարի կրծքով կերակրման մակարդակի բարելավումը կարող է փրկել ավելի քան 820,000 երեխայի կյանք։

«Վաղ աճի և զարգացման այս կենսական ժամանակահատվածում կրծքի կաթի հակամարմինները պաշտպանում են երեխաներին հիվանդություններից և մահից: Սա հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ կրծքով կերակրումը նորածինների և փոքր երեխաների համար անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր է: Կրծքով կերակրումը նվազեցնում է մանկական հիվանդությունների թիվը, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակների և ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը մայրերի համար:

Կրծքով կերակրման այս համաշխարհային շաբաթվա կապակցությամբ՝ «Փակելով բացը. կրծքով կերակրման աջակցություն բոլորին» խորագրի ներքո ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն ընդգծում են կրծքով կերակրման աջակցության բարելավման անհրաժեշտությունը՝ որպես առողջապահական հարցերում անհավասարության նվազեցման և մայրերի և երեխաների կյանքի պահպանման և բարօրության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն քայլ:

Մոտավոր հաշվարկներով 4,5 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության կեսից ավելին, չունի առողջապահական ծառայությունների ամբողջական ծածկույթ, հետևաբար շատ կանայք չեն ստանում այն ​​աջակցությունը, որն անհրաժեշտ է իրենց երեխաներին կրծքով կերակրելու համար՝ առողջապահական խորհրդատվություն և աջակցություն կնոջ՝ կրծքով կերակրման ուղու ընթացքում:

Վստահելի տվյալների հավաքագրումը առանցքային է առողջապահության ոլորտում անհավասարությունների դեմ պայքարելու և մայրերին և ընտանիքներին կրծքով կերակրելու գործում ժամանակին և արդյունավետ աջակցությամբ ապահովելու համար: Ներկայումս բոլոր երկրների միայն կեսն է տվյալներ հավաքագրում կրծքով կերակրման մակարդակի վերաբերյալ: Առաջընթացին աջակցելու համար տվյալներ պետք է հասանելի դառնան նաև քաղաքականության այնպիսի գործողությունների վերաբերյալ, որոնք հնարավոր են դարձնում կրծքով կերակրումը. դրանցից են՝ ընտանիքահեն զբաղվածության քաղաքականությունը, կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման կարգավորումը և ներդրումները հօգուտ կրծքով կերակրման: Մշտադիտարկման համակարգերի բարելավումը կօգնի բարձրացնել կրծքով կերակրման քաղաքականության և ծրագրերի արդյունավետությունը, տեղին որոշումների ընդունումն ու կապահովի աջակցության համակարգերի համարժեք ֆինանսավորումը:

Երբ կա անհրաժեշտ աջակցություն, երկու անգամ ավելի հավանական է, որ կանայք կրծքով կերակրեն իրենց նորածիններին: Սա համընդհանուր պատասխանատվություն է: Ընտանիքները, համայնքները, առողջապահական ոլորտի աշխատակիցները, քաղաքականություն մշակողները և որոշում կայացնող այլ անձինք բոլորն էլ կենտրոնական դեր են խաղում:

Հարկավոր են՝

. Ներդրումների ավելացում հօգուտ այն ծրագրերի և քաղաքականությունների, որոնք պաշտպանում և աջակցում են կրծքով կերակրմանը համապատասխան առանձնացված ազգային բյուջեների միջոցով:
. Ընտանիքահեն քաղաքականության իրականացում և մշտադիտարկում, այնպիսիք, ինչպիսիք են վճարովի մայրության արձակուրդը, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումները և մատչելի և որակյալ երեխաների խնամքի հասանելիությունը:
. Ապահովել, որ արտակարգ իրավիճակներում վտանգի տակ գտնվող կամ թերներկայացված համայնքներում բնակվող մայրերը ստանան կրծքով կերակրման պաշտպանություն և աջակցություն՝ իրենց եզակի կարիքներին համապատասխան, այդ թվում՝ կրծքով կերակրման մասին ժամանակին, արդյունավետ խորհրդատվություն՝ որպես պլանային առողջապահական ծածկույթի բաղադրիչ:
. Կրծքով կերակրման ծրագրերի և քաղաքականության մշտադիտարկման բարելավում` կրծքով կերակրման մակարդակի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելու և հետագայում բարելավելու համար:
Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարումը սահմանափակող օրենքների մշակում և կիրարկում, այդ թվում՝ թվային շուկայավարման գործողությունների՝ օրենքի խախտումների մասին կանոնավոր կերպով զեկուցելու մոնիտորինգի համակարգով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան
Այն Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է, որը հանդիսատեսին հիշեցնում է՝ երբեք մի դադարեք երազել…
Աղբյուր` Panorama.am
16:23
Ցանկության դեպքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղ կազմակերպել. Դոխոյան
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել ««Կռիլյա Սովետով» ռուսական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց. Նիկոլ Փաշինյան
«ԿԳՄՍ-ի միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:58
«Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի կառուցման աշխատանքը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող եռախորհուրդ հուշահամալիրի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
15:58
Մարիա Զախարովան զանգ է ստացել ճեպազրույցի ժամանակ և նրան ասել են, որ չմեկնաբանի բալիստիկ հրթիռի հարվածի մասին լուրը
Ճեպազրույվի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային զանգ է ստացել և նրան արգելել են մեկնաբանել ռուսական բալիստիկ հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
15:52
ՔԿ. Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ նոյեմբերի 14-20-ը Երևանում մթնոլորտային օդի որակի...
Աղբյուր` Panorama.am
15:37
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Կառավարությունը 2025 թ.-ին բռնագաղթածներին տրամադրվող 50-հազարական նպաստը կիջեցնի 30 հազար դրամի
«2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ»,-այս մասին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:07
ՀԿԵ-ն՝ ողբերգական վթարի մասին
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}