Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն. Ահազանգում է փաստաբան եղբայրը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներն արցունքաբեր գազը փչել են արցախցու դեմքին, դաժան ծեծի ենթարկել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել իր հարազատ եղբոր՝ Արամ Երիցյանին։
Նրա խոսքով, պարեկները նրան մոտեցել են իբր մեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու համար։
«Խոսակցության ընթացքում արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաներ հագցրել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա նրա ձեռքը կոտրած, թաթի մատերը կոտրված է, աչքերն ընդհանրապես չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում են»,-ասաց Երիցյանը՝ նշելով, որ հիմա շտապ օգնություն է ժամանալ, բժիշկնեը ստուգում են եղբոր վիճակը։
Տեսանյութին կից Ռ. Երիցյանը նաև լուսանկարներ է հրապարակել։