«Սառը ցնցուղ» Անկարայից. Սուրենյանց
«Իշխանության պրոպագանդան, պսևդոարևմտամետները, թերևս, մի քանի օր թմբկահարեին Ռուբինյան- Քըլըչ հանդիպման փաստը՝ որպես դիվանագիտական հաջողություն, եթե նրանց «ոգևորության» վրա շատ արագ «սառը ցնցուղ» չպահեին Անկարայից»,-գրում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Եթե այդ գործընթացը դրական ավարտ ունենա, ապա մենք կարող ենք բացել հայ - թուրքական սահմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Սուրենյանցը նշում է՝ «սրան համադրենք Էրդողանի վերջերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորման վերջին հանգրվանը «Զանգեզուրի միջանցքն» է ու պատկերն ամբողջական է դառնում: Անկարայից, ըստ էության, առաջարկում են «սահմանի բացում՝ միջանցքի դիմաց» բանաձևը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը
- Ֆիդանն ասել է՝ երբ է հնարավոր Հայաստանի հետ սահմանի բացումը
- Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում