Ստավրոպոլում բնակվող հայ ընտանիքում ծնվել է 11-րդ երեխան
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նեզլոբնայա գյուղում բնակվող Գուրգեն Կոստյանի և Զինա Ոսկանյանի բազմազավակ ընտանիքում այս ամիս ծնվել է տասնմեկերորդ երեխան։
Ամուր ընտանիքի մասին պատմում է Գեորգիևսկի քաղաքային շրջանի վարչակազմի կայքը։
Տղային կոչել են հոր անունով՝ Գուրգեն։ Փոքրիկն արդեն ունի 6 եղբայր և 4 քույր։ Ավագ եղբայրը 20 տարեկան է։ Ընտանիքի գլխավորը՝ հայր Գուրգենն ասել է՝ կատարել է պապի պատվերը և այժմ յոթ որդի ունի։
Այս տարվա սեպտեմբերին կլրանա Գուրգենի ու Զին այի ամուսնության 21-րդ տարին։