«Ժողովուրդ». Կկարճվի՞ Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ մարմինները մտադրություն ունեն կարճելու Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա։ Տեղեկությունը փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս փուլում նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում՝ ծեծում երեխային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:
Ի դեպ, երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ Իսկ, ահա, Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ.-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրելու ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:
Այս մասին հայտնել էր Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը՝ նշելով. «Նա զղջում է կատարվածի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:
Չի բացառվում նաև, որ այս դեպքում էլ, գործուն զղջման հիմքով, գործը կկարճվի: Հետևենք զարգացումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին