ԱՄՆ ճգնաժամը. Անընդհատ ժպտացող, անբովանդակ Հարիսը և համակարգը քանդելու մարմաջ ունեցող Թրամփը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Քամալա Հարիս
Աշխարհը համակ ուշադրությամբ հետևում է ԱՄՆ նախագահական մրցապայքարին:
Դոնալդ Թրա՞մփ, թե՞ Քամալա Հարիս:
Ամերիկացիներին վատ, շատ վատ երկընտրանք է առաջադրված, ինչն, անշուշտ, խոսում է ԱՄՆ քաղաքական համակարգի ճգնաժամի մասին:
Անընդհատ ժպտացող, քաղաքական առումով անբովանդակ Հարիսը և համակարգը քանդելու մարմաջ ունեցող Թրամփը:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Հարիսն, իհարկե, չարյաց փոքրագույնն է, որովհետև, օրինակ, Թրամփի արտահայտությունները քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մտավախություններ են ծնում, որ նա շատ հեռու կարող է գնալ իր մտադրությունների մեջ՝ ոտնձգելով նաև ընտրական ինստիտուտների դեմ։
Տպավորություն է, որ իր դեմ կազմակերպված մահափորձից հետո Թրափն ամեն ինչ անում է՝ պարտվելու համար:
Տատանվող նահանգների հանրային տրամադրություններում փոփոխություններ են նկատվում ի վնաս Թրափի»։