Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդուն
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի կենտրոնում կրակել են հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, փամփուշտներից մեկը չի դիպել նրան, մյուսը դիպել է գլխին։ Հայտնում է Mash ալիքը։
58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ ինքը տուն էր վերադառնում և իբր պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող վեճում։ Ավազակախմբի անդամներից մեկը կրակել է նրան հենց մեքենայի ընթացքից։ Առաջին գնդակը սուլելով անցել է, հաջորդը կպել է գլխին։
Տղամարդն անմիջապես դիմել է բժիշկներին, նմա պետք է բուժման ու վերականգնման փուլ անցնի։
The Voice Mag-ը մանրամասնում է, որ Ստեփանը, որին Արմեն Ջիգարխանյանիը որդեգրել էր, երկար տարիներ բնակվում է Ամերիկայում։ Նա ծնվել է 1966 թվականի հունվարի 17-ին Նովոսիբիրսկում։
Նրա մայրը դերասանուհի Տատյանա Վլասովան է, հայրը՝ տաղանդավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ Ստեփանի ծնողները ծառայողական սիրավեպ են ունեցել։ Նրա կենսաբանական հայրն ամուսնացած է եղել ու չի ամուսնալուծվել։
1967 թ. Տատյանան ամուսնացել է Արմեն Ջիգարխանյանի հետ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը որդեգրել է Ստեփանին, ճանաչել հայրություն ու տվել նրան իր ազգանունը։ Դերասանի որդին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, բայց լրագրող աշխատել չի ցանկացել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան