Կանանց ֆորում. Մեր հաղթանակի օրն առաջին հերթին իրենց աչքերի մեջ եմ նայելու
Այսօր Սրբազան պայքարի շրջանակներում իրականացվող կանանց առաջին ֆորումն է տեղի ունեցել։
Բագրատ Սրբազանն իր խոսքում ասել է, որ չի առանձնացնում դերերի առումով այր ու կին։
«Ես չեմ խոսելու կանանց դերի մասին, դա 21-րդ դարի կեղծիքն է։ Հանրային կյանքում որևէ տարանջատում գոյություն չունի։ Երբ մարդիկ խոսում են կանանց դերի մասին, ինձ թվում է արհեստականորեն փորձում են ցույց տալ, թե որքան նվազ դեր ունեն կանայք, ինչն այդպես չէ։
Սիրելի կանայք, մեր պայքարի առաջին իսկ վայրկյանից գրեթե յուրաքանչյուրիդ տեսել եմ ամենաակտիվ կերպով։
Այնտեղ, որտեղ մենք թերևս երկու անգամ կմտածեինք ինչ-որ բան ասելու կամ անելու, դուք առջևում եք եղել»;
Եվ իհարկե, Բագրատ Սրբազանն էլ չէր կարող չկարևորել հերոսածին մայրերին, նրանց հերոս կերպարները. «Ուզում եմ խոնարհությամբ ողջունենք մեր նահատակ զավակների մայրերին, որոնց մենք կոչել ենք հայրենիքի մայրեր։
Մեր հաղթանակի օրն առաջին հերթին իրենց աչքերի մեջ եմ նայելու։»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան