Կեղծ սպիտակամաշկություն. Ի՞նչ է սա ու ի՞նչ անել արևայրուքից հետո
«Դուք արդեն վերադարձել եք ծովի․․․ ուզում եք հիացնել բոլորին Ձեր արևայրուքով։ Բայց չի ստացվում, քանի որ այս սպիտակ բծերը համը հանում են։ Սա կոչվում է hետպարազիտար` կեղծ սպիտակամաշկություն»,-խնդիրը նկարագրել է մաշկաբան, սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը։
Բժիշկը մանրամասնում է.
«Հետպարազիտար կեղծ սպիտակամաշկությունը մաշկային վիճակ է, որը բնորոշվում է գունազրկված հատվածներով, որոնք առաջանում են սնկային վարակի հետևանքով: Այս երևույթը հատկապես դիտվում է գունափոփոխ որքինի դեպքում, որն առաջանում է Malassezia տեսակի սնկերի կողմից:
Հետպարազիտար կեղծ սպիտակամաշկության դեպքում գունազրկումը պայմանավորված է սնկով ախտահարված մաշկի արևի ճառաքայթների արգելափակումով։ Արդյունքում առողջ մաշկը մգվում է, զարգանում է արևայրուք, իսկ ախտահարված մաշկը չի մգանում, արևը չի ազդում։ Արդյունքում ունենում ենք ռեվերս - սկզբից ախտահարվածը մուգ էր, իսկ առողջը սպիտակ, հիմա հակառակը։ Շատերին այս վիճակը ահավոր անհանգստացնում է, բայց ոչինչ անել պետք չէ։
Պարզապես սպասեք, արևայրուքը կանցնի ու մաշկը կդառնա միատոն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան