Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ Հայի հնարավորությունն է ազատվել նեռից՝ Աստծուն ունենալու համար. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե հակոբյանը գրել է.
«Լուսաբացը ամենածանրն է…մի ժամանակ այն կյանքի ավետաբերն էր, հիմա՝ շարունակական մահվան։ Տարօրինակ ենք. ՀԱՅՐԵՆԻՔԻ մի հատվածը նույն ՀԱՅՐԵՆԻՔԻ ղեկավարները հանձնել են, մնացածը մաս-մաս են հանձնում, իսկ ազգիս մի մասը օտարներից, այլ ազգերից է նեղանում, մյուս մասը անտուն, անհաց, անհայրենիք՝ շարունակոմ է արդարացնել ՀԱՅԻՆ ատող, ՀԱՅԻՆ կեղեքող, ոտքից գլուխ թալանով ու ավերով շաղախված ղեկավարներին։
Անտանելի է, ստորացուցիչ, զզվելի ու կեղծ…իսկ դեմքին մտահոգ արտահայտություն տալով արդարանալը. <<ոչ-ոքի չեմ հավատում>>, <<ինձնից ոչինչ կախված չի>>, <<բոլորն էլ նույնն են>> , <<հոգնել եմ պայքարելուց>>…. Ճշմարտությունը տեսակներ չունի… իմը ՀԱՅՐԵՆԻՔՆ է՝ ԱՐՑԱԽ+ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅ լինելն է, ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՆ շարունակականությունն է, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ է…ես կլինեմ այնտեղ, որտեղ ՀԱՆՈւՆ այս ԱՐԺԵՔՆԵՐԻ է պայքարը՝ չեմ թուլանա, չեմ հուսալքվի։ Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ ՀԱՅԻ հնարավորությունն է ազատվել նեռից՝ ԱՍՏԾՈւՆ ունենալու համար, որտեղ ՀԱՅՐԵՆԻՔՆ է, ՄԵՆՔՆ է, իրական ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆՆ է, ԲԱՐԵԿԵՑՈւԹՅՈւՆՆ է, ԿՅԱՆՔՆ ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ է…»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Հայաստանում «Ոսկե հորթի» պաշտամունք է. Բագրատ սրբազան
- Մովսես Գորգիսյանի անվ. զբոսայգում Բագրատ Սրբազանի խոսքից
- Հայաստանի կառավարությունն իր ծրագրերով արցախցիներին դուրս մղելու նպատակ է հետապնդում․ Մետաքսե Հակոբյան
- Սա մի բան է նշանակում՝ այս իշխանություններով խաղաղություն չի՛ լինելու․ Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան