Ոստիկանները պարզել են Կիևյան փողոցում կրակոցներ արձակողների ինքնությունը. Նրանիցից մեկը հաշվառված է «Արմավիր» ՔԿՀ-ում
Ոստիկանները պարզել են հուլիսի 29-ին Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ արձակած և խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է որ նշված խուլիգանությունը կատարել են ՀՀ արտադարադատության նախարարաության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում հաշվառված 44-ամյա Երվանդ Գասպարյանը և Երևանի բնակիչ 47-ամյա Ռուստամ Ուդոյեվը, ովքեր խուլիգանություն կատարելուն զուգահեռ իրենց մոտ պահվող ապօրինի հրազենից կրակոցներ են արձակել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա