Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի,Հորդանանի․ Իռլանդիայի և էլի այլ երկրների քաղաքացիներ
Վրաստանի միգրացիոն վարչության աշխատակիցներն անցյալ ամիս երկրից արտաքսել են օտարերկրյա 35 քաղաքացու։ Ալիք․գեն գրում է, որ այս մասաին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Ըստ տեղեկության՝ արտաքսման հիմք է հանդիսացել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի խախտումը:
Նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիների մի մասը ինքնակամ լքել է Վրաստանը, իսկ մի քանիսը ստիպողաբար են արտաքսվել երկրից՝ միգրացիոն վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա արտաքսվել են Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի և Իռլանդիայի ընդհանուր 35 քաղաքացիների»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան