Ի թիվս՝ գերեզման անարգելու դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ «օգոստոսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, հոգեկան ներգործության՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 4, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ինքնավնասման՝ 2, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենքի, զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, գերեզմանն անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 18-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնե»ր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան