«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղայի մահվան հանգամանքները պարզվում են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։
«Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Մելիք Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-հայտնում է shamshyan.com-ը։