Տեղի է ունենում ամոթալի կեղծիք՝ փաստաբան
«Շուտով ավտոլայվ՝ Արամ Երիցյանի գործով։ Տեղի է ունենում ամոթալի կեղծիք։ Ծանոթացեք քննչականի հաղորդագրությանը»,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Արամ Երիցյանի գործով։։
Քննչականի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «2024թ. օգոստոսի 1–ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության երկու պարեկ, Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում գտնվող Մերգելյան ինստիտուտի մոտ ծառայություն իրականացնելիս, նկատել են խախտումով կայանված «Ջիպ Կոմպաս» մոդելի ավտոմեքենա և բարձրախոսով կանչել են մեքենայի վարորդին։ Նրանց է մոտեցել Երևանի 27–ամյա բնակիչ Ա.Երիցյանը, ով հայտնել է, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Պարեկները նրանից պահանջել են, որ վարորդ մոտենա՝ մեքենան տեղափոխելու: Իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի, որը, ըստ մեքենայի սեփականատիրոջ, եկել է մեքենան տեղափոխելու, անխոչընդոտ, առանց բանալիի գործադրման, կարողացել է տեղափոխել նշված տրանսպորտային միջոցը:
Պարեկների մոտ կասկածներ են առաջացել, որ 27-ամյա անձը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ավտոմեքենան իրեն պատկանելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ Առաջարկվել է մոտենալ տարածքային ոստիկանության բաժին, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Պարեկները փորձել են ձերբակալել նրան, սակայն այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին, որից հետո պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել և երիտասարդին բերման ենթարկել բաժին»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան