Տրանսգենդեր մրցակցի դեմ պայքարից հրաժարված իտալուհին կհեռանա բռնցքամարտից
Իտալացի բռնցքամարտիկ Անժելա Կարինին, ով հրաժարվել է տրանսգենդեր ալժիրցի Իման Խելիֆի դեմ մենամարտից, կհեռանա սպորտից։ Մարզիկի խոսքերը մեջբերում է La Stampa-ն։
«Ես չեմ պարտվել, բայց հանձնվել եմ հասուն մարդու պես։ Հիմա բռնցքամարտին «ciao» եմ ասում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է Կարինին, ում համար ընթացիկ խաղերն առաջինն էին: Նա ունի երկու արծաթե մեդալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Նա նաև պատմել է, որ հակառակորդի հարվածից հետո քթի հատվածում ուժեղ ցավ է զգացել, կորցրել է հավասարակշռությունը և դժվարացել է շնչել։ Իտալուհու համար 2024 թվականի Օլիմպիական խաղերն առաջինն էին կարիերայում։
Հնդկաստանում 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Խելիֆը ձախողել էր գենդերային թեստը։ Նաև Թայվանի ներկայացուցիչ Լին Յութինգն այդ առաջնությունում գենդերային թեստ չէր անցել, սակայն ՄՕԿ-ը հավանություն է տվել նրանց մասնակցությանը օլիմպիական խաղերին։
Օգոստոսի 1-ին Կարինին հրաժարվեց շարունակել պայքարը Խելիֆի դեմ մրցամարտի արդեն 47-րդ վայրկյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան