Տիգրան Աբրահամյան. Պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Մերձավոր Արևելքը հերթական փոթորիկի առաջ է կանգնեցրել: Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է, որովհետև հարձակման ակտն իրականացվել է Իրանի տարածքում»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է՝ եղել են իրավիճակներ, երբ թվացել է, որ իրադարձությունները լայնամասշտաբ գործողությունների կվերածվեն, սակայն հետագայում իրադրությունը լիցքաթափվել է, բայց այս դեպքում պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում:
«Իսրայելն ու նրա դաշնակիցներն էլ ամեն ինչ արեցին տարածաշրջանային պայթյուն ապահովելու համար, որի վերջին կաթիլն ու առանցքային պահն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կազմակերպեցին Իրանի տարածքում, երբ վերջինս իրանցիների պատվավոր հյուրերից էր և իր ներկայությունն էր ապահովել նորընտիր նախագահի երդումնակալության արարողությանը:
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` շատ դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ ու գնահատել դրա հետևանքները տարածաշրջանում և դրանից դուրս:
ՀԳ. Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել: Այսպիսի իշխանության պարագայում ո´չ սպասելիք կա, ո´չ էլ ակնկալիք»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը
- Թուրքական ջոկատներն հրադադարից հետո փորձել են ներխուժել Ստեփանակերտ, սակայն, մեծ կորուստներ կրելով, հետ են քաշվել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել
- Տիգրան Աբրահամյան. Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը
- Տիգրան Աբրահամյան. Լավ օրվա խոստումով քանդել են համակարգեր, ինստիտուտներ
- Տիգրան Աբրահամյան. Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան