Մոսկվայի բնակչին արգելել են տանը 30 կատու պահել
Հարևանների բողոքից հետո Մոսկվայի բնակչին դատարանն արգելել է բնակարանում 30 կատու պահել։ «Ռիա Նովոստի» գործակալությունից հայտնում են, դատարանը որոշում է կայացրել է օգոստոսի 1-ին։
Դատարանը ամբաստանյալ Ռոմանենկոյին նաև պարտադրել է, որ բնակարանը բերվի պատշաճ սանիտարական վիճակի։
Դատարանում դատախազը, հիմնվելով շենքի այլ բնակիչների բողոքների վրա, նշել է, որ ամբաստանյալն իր բնակարանում պահում է մոտ 30 կատու, կենդանիների նկատմամբ ունի անպատասխանատու վերաբերմունք, նրանց պահում է հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով էլ հարևանների բնակարաններում, շենքի մուտքոըմ գարշահոտ է տարածվում։
Նա չի արձագանքում հարևանների՝ կենդանիներին խնամելու, կարգ ու կանոնը վերականգնելու խնդրանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան