Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել
Վերջերս Ադրբեջանին հանձնված Տավուշի մարզի տարածքում ականի վրա ականներ են պայթել։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի Գլխավոր դատախազության, Սահմանապահ ծառայության ու Ականազերծման գործակալության համատեղ հայտարարությունը։
Ականների պայթյունի հետևանքով պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ահադլի Հայալ Ադինագուլու օղլուն և Ականազերծման գործողությունների գործակալության աշխատակից Մեհդիզադե Աֆիգ Մուշվիգ օղլուն ոտքերի շրջանում վիրավորվել են։ Հակահետևակային ականազերծման ժամանակ գործակալության աշխատակիցներ Ալեքպերով Իլհամ օղլուն և Միրզաև Յավեր Գյարայ օղլուն բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրականացվում են քննչական գործողություններ, դեպքը քննում է դատախազությունը։