Օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը երեք փողոցի տարբեր հատվածներ են փակվելու. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ.
ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր վթար Իսակովի պողոտայում․ կան տուժածներ
- Իսակով-Արշակունյաց ճանապարհը կկառուցվի 18 ամսում. Արմեն Հարությունյան