Թե՞ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից նման հանձնարարություն դեռ չէին ստացել.Էդգար Ղազարյան
Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Երբ Պաշտպանության նախարարությունը գրում է, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն, տեղյակ ե՞ն, որ Կամո Վարդանյանը, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, 2020 թվականի հունվարի 22-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Այդ ժամանակ նրա քաղաքացիության փոփոխություն եղե՞լ, թե Ադրբեջանից նման հանձնարարություն դեռ չէին ստացել»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով մամուլում տարածված լուրը, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:
ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:
Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,
պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: