Հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը հինգ կետով առաջ է Հարիսից
ԱՄՆ-ի նախկին նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հավանական ընտրողների շրջանում 5 տոկոսային կետով առաջ է անցել փոխնախագահ և դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Քամալա Հարիսից։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Rasmussen Reports սոցիոլոգիական ընկերության հարցման մեջ:
Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփի և Հարիսի միջև ընտրություն կատարելիս հարցվածների 49%-ը նախընտրել է հանրապետականին, իսկ 44%-ը՝ դեմոկրատին։ Հարցվածների ևս 4%-ն ասել է, որ կքվեարկի այլ թեկնածուի օգտին, իսկ 2%-ը չի կարող որոշել իր ընտրությունը։
Հարցումն անցկացվել է հուլիսի 24-25-ը ԱՄՆ 2163 քաղաքացիների շրջանում, ովքեր հայտարարել են նախագահական ընտրություններում քվեարկելու իրենց մտադրության մասին։ Սխալի հավանականությունը երկու տոկոսային կետ է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ ճգնաժամը. Անընդհատ ժպտացող, անբովանդակ Հարիսը և համակարգը քանդելու մարմաջ ունեցող Թրամփը
- Քաղաքագետ. Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում