Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ
Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։
«Յուրի Քոքոբելյանը հետախուզվում է ՀՀ Քր.Օր.-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, իսկ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատեր Վաչիկ Քոքոբելյանի տղան է»,- գրում է shamshyan.com-ը։
Քրեական օրենսգրքի 344 հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելուն կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելուն կամ խուսափելուն։
Հոդվածի առաջին մասը սահմանում է.
«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Քոքոբելյանի հոր առևանգման գործով երկու կալանավորված կա
- Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել․ Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան