Կատաղած ցուլից հովվին փրկել են ոստիկանները
Նիժնի Նովգորոդի մարզում ոստիկանները փրկել են հովիվի կյանքը, ում վրա հարձակվել էր կատաղած ցուլը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Վետլուգա գետի ափին՝ փոքրիկ գյուղում հովիվի վրա ցուլ է հարձակվել։ Ականատեսից ստացած ահազանգից հինգ րոպե հետո ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել։
«Երբ մոտեցանք գետին, տեսանք, որ կատաղած ցուլը փորձում էր տրորել հովիվին, որը բռնել էր նրա քթանցքներից՝ քաշելով կենդանու գլուխը։ Մեր գործողություններից հետո ս ցուլը սկսեց իրեն ավելի ագրեսիվ պահել, գնահատելով իրավիճակը՝ ես օդ երեք կրակոց արձակեցի, բայց ցուլը ոչ մի կերպ չարձագանքեց, որից հետո որոշեցի կրակել կենդանու վրա»,-պատմել է ոստիկանության լեյտենանտը։
Հովիվին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրա մարմնին առկա են բազմաթիվ քերծվածքներ և կապտուկներ։