Նարեկ Մալյանի գործով Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ. Փաստաբան
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ։ Այս մասին տեղեկացնում է Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հիշեցնում է, որ Մալյանը ապօրինի դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ ատելության քարոզի մեղադրանքով: Մալյանը բանտում է արդեն շուրջ 11 ամիս։ Նա հրաժարվել է մեղքն ընդունել և բանտից ևս բոլոր հասու եղանակներով հանրության աչքի առջև կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ:
«Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։
Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 19-ին»,-նշել է Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը սափրվել է. Մամիկոն Ասլանյանը մանրամասներ պատմեց խցակցից
- Ռուբեն Մելիքյան. Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը
- Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է այնքան, մինչև այն քանդվի-կործանվի, դադար երբեք չի լինելու. Նարեկ Մալյան
- Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով
- Նարեկ Մալյանի գործով դատարանը հեռացավ վճիռ կայացնելու
- Նարեկ Մալյան․ Իրավաբանական նոնսենս է
- Նարեկ Մալյանի գործով, հավանաբար, վերդիկտը կհրապարակվի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան