Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելուն
Ուկրաինացիների 57%-ը կարծում է, որ Կիևը պետք է բանակցություններ վարի Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Այդ մասին են փաստում Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) անցկացրած հարցման արդյունքները։
Այս ցուցանիշը վերադարձ է 2022 թվականի մայիսի արդյունքներին, երբ 59%-ը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել։
Հարցումը, որին մասնակցել է 2608 հարցված, անցկացվել է մայիսի 8-ից մայիսի 25-ը։
Օգոստոսի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարեց Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաջորդ համաժողովը ճանապարհ կբացի ռազմական գործողությունների ավարտին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով երկրում ահաբեկչությունների վտանգի մասին
- Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերը ՌԴ Կրասնոդարի երկրամասում հարվածել են լաստանավին, կա մեկ զոհ
- Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ զոhվել է Արմեն Առուշանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին