Օլիմպիական խաղերի երեք «զանգը»
Փարիզի խաղերի ամենահիշարժան պատկերներից մեկն այն է, որ յուրաքանչյուր մրցման մեկնարկից առաջ, մի մարդ, փայտե գավազանով երեք անգամ հարվածում է հատակին:
Դա հայտարարություն է այն մասին, որ մրցաշարն արդեն սկսվում է:
Արարողությունը հաճախ վստահում են սպորտի աստղերին: Օրինակ, բռնցքամարտի մրցաշարը բացել է Գենադի Գոլովկինը, թենիսինը՝ լեռնադահուկային սպորտից օլիմպիական չեմպիոն Լինդսի Վոնը, լողինը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեն Բեռնարին և այլն:
Ֆրանսիայում այդ խորհրդանշական ժեստը վաղուց կիրառվել է թատրոնում՝ ներկայացումների սկսվելուց առաջ։
Հատակին կատարած երեք հարվածը հանդիսատեսին տեղեկացրել է, որ վարագույրը բացվում է և, ուրեմն, կենտրոնանալու ժամանակն է։ Սա մեր ժամանակներում մոտավորապես երրորդ զանգի նման մի բան է, որին սովոր ենք:
Հստակ հայտնի չէ, թե երբ և որտեղ է առաջացել այդ ավանդույթը։ Որոշ աղբյուրներ տալիս են դրա ծագման մի քանի վարկած՝ միջնադարից մինչև 17-րդ դար։
Ծեսն առաջին անգամ է կիրառվում օլիմպիական խաղերում։ Կազմակերպիչները բացատրում են, որ այն ներկայացրել են մի քանի նպատակներով. նշանավորել Ֆրանսիայի գեղարվեստական և թատերական մեծ ժառանգությունը, ստեղծել ամուր կապ հանդիսականի և մարզիկների միջև և, հիշեցնել, որ օլիմպիական խաղերի յուրաքանչյուր միջոցառում յուրահատուկ ներկայացում է, որն արժանի է հանրության ուշադրությանն ու հարգանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան