Քաղաքական 16:48 02/08/2024 Հայաստան

Մեր քաղաքացիների մի մասը, մի օր պետք է գիտակցի, թե ի՞նչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը». Զաքարյան

«Թուրքիան սկսում է ավելի ու ավելի ակտիվ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ։ Միևնույն ժամանակ, այն կարևոր դաշնակից է դառնում միանգամից երկու հակադիր բլոկների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակի համար»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։

Նա ընդգծում է՝  սակայն, այդ համագործակցությունը զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական նոր մրցակցության հետ, քանի որ ինքնավստահ դարձած Թուրքիան մարտահրավեր է նետում Ռուսաստանին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Հարավային Կովկասում Ադրբեջանին օգտագործելով որպես դարպաս՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների վրա։

«Այսպիսով, անդրկասպյան աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է թյուրքական բլոկի հովանու ներքո՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և մշակույթը։

Մերձկասպյան տարածաշրջանում Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության սկիզբը կարելի է համարել 2020թ. 44 պատերազմը և դրանում Անկարայի ունեցած խոշոր ներդրումը: Արդյունքում Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով ապահովեց իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս հաջողությունից ոգևորված՝ Թուրքիան և Ադրբեջանը որոշեցին ամրապնդել իրենց ռազմավարական դաշինքը 2021թ. Շուշիի հռչակագրով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ համաձայնագիրը, որը ներառում է փոխադարձ ռազմա-պաշտպանական պարտավորություններ, Ադրբեջանի համար՝ որպես անվտանգության երաշխիք ապահովում է Մոսկվային իրական այլընտրանք։ Ոգևորված Ադրբեջանն օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության թեժացումից, 2023թ. սեպտեմբերին,  ամբողջովին թնիկ զտման ենթարկեց Արցախը և ավելի իրատեսական դարձրեց թյուրքալեզու երկրների լայն գերակայությունը ողջ մերձկասպյան տարածաշրջանում:

Թուրքիայի ինքնավստահ քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր հորիզոններ բացեց նաև Կասպից ծովի արևելյան կողմում։ Այն ցույց տվեց Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններին, որ Անկարայի հետ համագործակցությունը կարող է իրական օգուտներ բերել: Ղազախստանն ու Ուզբեկստանը Թուրքիայի հետ իրենց երկկողմ հարաբերությունները բարձրացրեցին բազմակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակի` կնքելով համաձայնագրեր ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զորքերի պատրաստումը, համատեղ զորավարժությունները և հետախուզական տվյալների հավաքագրումը: Թուրքական ռազմական արդյունաբերությունը արագորեն գերիշխող դիրք է ձեռք բերում Կենտրոնական Ասիայի անօդաչու թռչող սարքերի աճող շուկայում։

«Միջին միջանցք»

Կոմունիկացիաների պայքարում, այսօր թյուրքական համագործակցությունը օգնում է նաև ակտիվացնել անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որն ավելի հայտնի է որպես «Միջին միջանցք» (այն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ), որպես Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհ։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «Միջին միջանցքն» արտացոլում է Չինաստանի և Եվրոպայի միջև միջմայրցամաքային առևտրի իրենց տեսլականը՝ կապելով նրանց ԵՄ-ի Global Gateway, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգա նախագծերի հետ: Չինաստանը ծրագրում է նաև լրացուցիչ հարավ-կենտրոնական ասիական երթուղի կառուցել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման միջոցով, որը, հավանաբար, կապված կլինի «Միջին միջանցքին»։

Անկարայի տեսանկյունից այն նշանակում է «անխոչընդոտ» առևտրային ուղի Ստամբուլից դեպի Կենտրոնական Ասիա: Հարավային Կովկասի գլխավոր տրանսպորտային միջանցքը առայժմ շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Վրաստանի տարածքով Ադրբեջանին կապում է Թուրքիայի, այնտեղից էլ՝ Եվրոպայի հետ։ Այս երթուղու թողունակությունը բավարար չէ անդրկասպյան առևտրի աճող հոսքերը սպասարկելու համար։ Այս համատեքստում Թուրքիան, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական երկրները պարտավորվել են համատեղ առաջ մղել վիճելի «Զանգեզուրի միջանցք» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորում։ Թեև Իրանը, որպես այլընտրանք առաջարկել է իր տարածքով անցնող Արասի երթուղին:

Արևմտյան աշխարհում Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային երթուղիների աճող պահանջարկի ֆոնին տեղի ունեցան անդրկասպյան իրադարձությունների մի ամբողջ շարք՝ «Միջին միջանցք» նախագծի դերը բարձրացնելու նպատակով։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան համաձայնեցրել են երթուղու զարգացման ճանապարհային քարտեզը մինչև 2027թ։ Նրանք նպատակ ունեն դրա հզորությունը հասցնել մինչև 10 մլն տոննա բեռի՝ ներկայիս մոտ 2 մլն տոննայի փոխարեն։ Որպեսզի դա տեղի ունենա, «Միջին միջանցքի» շղթայում գտնվող պետությունները պետք է լուծեն մի շարք հարցեր, ինչպիսիք են տարանցման և առևտրի ընթացակարգերը, սահմանային անցումների և ծովային նավահանգիստների խցանումները, ինչպես նաև բեռնարկղերի և բեռնափոխադրումների անբավարար հզորությունը մեծ ծավալներով բեռնաթափելու համար: Այս նպատակով, 2024թ. հունվարին, ԵՄ-ն հայտարարեց, որ եվրոպական և միջազգային ներդրողները պարտավորվում են 10 միլիարդ եվրո ներդնել «Միջին միջանցքի» զարգացման ծրագրում։

Առևտրային տրանսպորտի և լոգիստիկայի խափանումները հատկապես խնդրահարույց են Ղազախստանի տնտեսության համար: Դեպի արևմտյան շուկաներ ղազախական նավթի արտահանման մոտ 80%-ն անցնում էր ՌԴ տարածքով: 2022թ. Ռուսաստանն ընդհատեց այդ հոսքը, որից հետո Ղազախստանը ստիպված եղավ դեպի Եվրոպա տարանցման շուրջ համագործակցությունը զարգացնել Ադրբեջանի հետ։ Բնական գազի հսկայական պաշարներ ունեցող Թուրքմենստանը ևս ակտիվացրել է բանակցություններն Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրահանձնաժողովի հետ՝ երկար ժամանակ առաջարկված դեպի Եվրոպա Անդրկասպյան գազատարի շուրջ: Սա մի նախագիծ է, որն ըստ մասնագետների՝ կպահանջի հսկայական ներդրումներ: Կենտրոնական Ասիայի ռեսուրսներով հարուստ երկրների համար Թուրքիայի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է գազի և նավթի կարևոր հանգույց, ինչպես նաև առանցքային մուտք դեպի արևմտյան էներգետիկ շուկաներ:

Թյուրքական աշխարհի միասնությունը

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, ընդունել են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը»  հավակնոտ ծրագիրը։ Նպատակն է կազմակերպությունը դարձնել ԵՄ-ի թյուրքալեզու համարժեքը՝ երաշխավորելով ապրանքների, կապիտալի, ծառայությունների, տեխնոլոգիաների և մարդկանց ազատ տեղաշարժը անդամ երկրների միջև։

Թուրքական ներդրումային բանկն առայժմ գտնվում է սաղմնային փուլում, իսկ մշտապես չեզոք Թուրքմենստանը, որը սովորաբար խուսափում է բազմակողմ կառույցներից՝ միացել է ԹՊԿ-ին՝ որպես դիտորդ: ԹՊԿ-ն նախատեսում է բազմաթիվ նախագծերի մշակում, որոնք ուղղված են թյուրքական համերաշխությանն ու միասնությանը: Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը TURKSOY-ն իրականացնում է համատեղ մշակութային և գիտական նախաձեռնություններ թյուրքական բլոկի մաս կազմող պետություններում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ առաջարկել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն։

Փափուկ ուժի այս նախագիծը փաստացի ստացվում է հետխորհրդային թյուրքալեզու տարածքում՝ «Ռուսական աշխարհ» գաղափարի մրցակիցը: Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի են ունենում սոցիալական և ժողովրդագրական փոփոխություններ, որոնք ազդում են դրանցում բնակեցված ժողովուրդների ինքնության ձևավորման վրա։ Կենտրոնական Ասիայի բնակչության ավելի քան 70%-ը մինչև քառասուն տարեկան է։ Ռուսական մշակույթը կորցնում է իր երբեմնի գերիշխող դերը տարածաշրջանում, քանի որ առաջին պլան է գալիս հետխորհրդային մի սերունդ, որը չունի ԽՍՀՄ-ում կյանքի հիշողություն:
Ի՞նչ է նշանակում Թուրքիայի աճող դերակատարումը լիբերալիստական Արևմուտքի համար
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անկանխատեսելի հետևանքները Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի երկրներին այլ ելք չեն թողնում, քան փորձել դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքական կապերը և այլընտրանքային ուղիներ փնտրել միջազգային շուկաներ դուրս գալու համար: Թուրքիան զգայուն է այլընտրանքային գործընկերությունների աճող պահանջարկի նկատմամբ։ Ընդլայնելով իր դիրքերը պաշտպանության, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, որոնք միշտ եղել են Մոսկվայի ազդեցության առանցքը՝ Թուրքիան Կասպից ծովի տարբեր կողմերում հակակշիռ է դառնում Ռուսաստանին։

Լիբերալիստական Արևմուտքի համար Թուրքիան առանցքային դաշնակից է, որը պետք է լինի նրանց կողքին: Արևմուտքի համար թյուրքական աշխարհի կարևորությունը մեծանում է նրանով, որ այն կարող է խոչընդոտել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ձևավորված և հեռանկարում ընդլայնման պոտենցիալ ունեցող սերտ համագործակցությանը: Եթե Արևմուտքը վերոնշյալ եռյակի աճող ազդեցությանը չհակազդի, ապա այն կարող է ընդլայնվել արևելքում՝ Խաղաղ օվկիանոսից մինչև արևմուտքում գտնվող Միջերկրական ծով՝ ձևավորելով նոր աշխարհակարգի ազդեցիկ բևեռը:

Աշխարհաքաղաքական մրցակցության ներկա դարաշրջանում Թուրքիային, որը կայացած տարածաշրջանային տերություն է, կարելի է բնութագրել որպես «ճոճվող պետություն»: Չնայած այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն գաղափարապես չի հարում ոչ Արևմուտքին, ոչ էլ Պեկին-Մոսկվա-Թեհրան եռյակին: Ինչպես շատ այլ տարածաշրջանային և միջին տերություններ, Անկարան ակտիվորեն պաշտպանում է իր խաղադրույքները՝ պահպանելով տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական կապեր երկու բևեռների միջև:

Սակայն Թուրքիան ունի իր օրակարգը, որը չի ենթադրում ենթակայություն ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին։ Հետևաբար, Արևմուտքի շահերից է բխում օգնել Թուրքիայի ծրագրերին՝ թյուրական պետությունների միավորմամբ դառնալ հակակշիռ Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքին։ Նման քաղաքականության անբաժանելի մասը պետք է լինի թյուրքական աշխարհի աճող միավորմանն աջակցությունն ու զարգացումը և Կասպից ծովի արևելքում և արևմուտքում տեղակայված պետությունների ավելի սերտ համագործակցությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ: Այդ նպատակով արևմտյան տերությունները մեծացնում են աջակցությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Այս համառոտ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ճիշտ են Հայաստանում տարածված այն համոզմունքները, որ Փաշինյանի և իր շրջապատի համար իշխանության զավթումն ու այն ամեն գնով պահպանելը՝ խոշոր ուժերի համար ի սկզբանե եղել է հեռանկարային: Այն պետք է ամեն գնով հանձներ Արցախն Ադրբեջանին, ամեն գնով «խաղաղություն» կառուցի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն գնով կտրի Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը՝ բացելով Թուրքիայի ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա, ամեն գնով խզի Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և այլն: Այս ամենից դժվար չէ կռահել, թե արդյունքում ո՞ր պետություններն են հայտնվելու շահեկան վիճակում, և ո՞ր պետությունն է կանգնել գոյաբանական վտանգի առջև, որից միակ ելքը կարող է լինել ՀՀ-ում իշխանության փոփոխությունը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով արդարացիորեն ասել է, որ 2018թ. ինքն իշխանությունը չի հանձնել Նիկոլին, այլ պարտվել է խոշոր ուժերի (խոշոր աշխարհաքաղաքական պրոյեկտների): Կարծում եմ, հիմա շատերի համար է հասկանալի, թե ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը և ի՞նչ է նշանակում աջակցել այս «կառավարությանը»»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}