Օրերի ընթացքում ապօրինի հանքարդյունաբերողը վերականգնել է պետությանը հասցված վնասը
Ոստիկանության Մասիսի բաժնից հայտնում են, որ Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրում՝ Զանգու գետի ափերին, իրականցվում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ.
«Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների իրացման և ստուգումների արդյունքում պարզել են, որ շինարարական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի տեղակալը, ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով, Դարակերտ բնակավայրում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ինչի հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։
Ըստ այդմ, նա ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Դարակերտ բնակավայրում գտնվող հողատարածքներում ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալով` մայիս ամսից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ընդերքի մասին ՀՀ օրենքի պահանջը, արդյունահանել է պետական սեփականություն համարվող մոտ 4500 խմ օգտակար հանածո: Այնուհետև արդյունահանված ավազակոպիճն իրացնելու նպատակով տեղափոխել է ասֆալտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տարածք, որտեղ դրա ձեռք բերման աղբյուրը թաքցնելով, հանցավոր հետքերը վերացնելով՝ 4500 մ ծավալով ավազակոպիճն իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով նախատեսված պետական տուրքերը և այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 092 000 դրամի վնաս: Նաև պետության օրինական շահերին է պատճառվել էական վնաս՝ հանգեցնելով հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, 10 092 000 դրամը վերականգնվել է:
Կատարվում է նախաքննություն»:
Քանի որ ոստիկանությունը չի հայտնում ՍՊ ընկերության անունը, չենք կարող պնդել՝ այսօրվա ապօրինի հանքարդյունաբերողը ու երեկվանը նույնն են, թե ոչ։ Նշենք միայն, որ վերականգնված գումարը նույնն է։
`
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար