Այն կլինի ողջունելի քայլ ճիշտ ուղղությամբ. Պատելը «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
«Այն կլինի ողջունելի քայլ ճիշտ ուղղությամբ»,-այսպես է արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին լուրերին։
Նա ասել է, որ այս մասին ավելի վաղ խոսել է, հիմա չունի որևէ տեղեկություն, թե ինչ մանրամասներ կան այս զարգացման հետևում։
«Ես ուրախ եմ այն ուումնասիրել»,-ասել է Պատելը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա բանակցությունների վերաբերյալ հարցին, պետդեպի փոխխոսնակն ասել է.
«Նոր թարմացումներ չունեմ։ Ինչպես ասեցի գործընկերոջդ, սա մի բան է, որում պետքարտուղարությունը խորապես ընդգրկված է և մենք հավատարիմ ենք դրան»։
Հարակից հրապարակումներ`
- Պատելը չի մեկնաբանել Հայաստանի՝ Իրանից զենքի ձեռքբերման մասին լուրերը
- Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելուց հետո Ղարաբաղն աշխարհի ամենաանազատ տարածքն է. Հիշեցում պետդեպում
- Պատել. Չեմ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ժամանակացույց սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան