Արցախցի փաստաբան. Այսօր նախաքննական մարմինը դիմելու է դատարան Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ
Այսօր նախաքննական մարմինը դիմելու է դատարան արցախցի Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։
«Եղբայրս առողջական շատ վատ վիճակում է, ունի այրվածքներ ու վնասվածքներ։ Այդ վիճակով նրան տանում են դատարան կալանավորելու միջնորդությամբ։ Այսօր ես ու եղբայրս ունենք բոլորիդ աջակցությունը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա ընդգծեց, որ եղբայրը ծեծի ու բռնության է ենթարկվել պարեկների կողմից, սակայն միչ այս պահը որևէ պարեկի նկատմամբ որևէ գործողություն չի իրականցվել։
«Որևէ պարեկի նա բռնության չի ենթարկել, փորձել է դիմադրել, երբ նրան ձեռնաշղթաներ են հագցրել։ Կրկնում եմ՝ ես ու եղբայրս ունենք բոլորիդ աջակցությունը, առաջին հերթին արցախցիների, ինչպես նաև հայաստանցիների»,-ուղիղ եթերում հայտարարեց Արամ Երիցյանի եղբայրը՝ խնդրելով մարդկանց գնալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայր։
Ռոման Երիցյանն ասաց՝ եղբոր գործողություններում որևէ հանցակազմ չկա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան