Գառնիկ Դանիելյան. Նպատակը մեկն է՝ Հայաստանը դատարկել ու թողնել առանց հայերի
«Երկու օր առաջ մեր արցախցի հայրենակցին ծեծի ու ջարդի են ենթարկել միայն մի բանի համար՝ որ ինքն արցախցի է։ Սա առաջին դեպքը չէ։ Նաև շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ»,-Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է՝ մինչև օրս տարբեր մարդկանց, ովքեր ըմբոստանում են, սոցիալական նպաստներից զրկում են։
«Նպատակը մեկն է՝ Հայաստանը թողնել առանց հայերի։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան այս երկրից։ Ոչ միայն ոչ մի պայման չեն ստեղծում, այլև ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան։ Դրա ցցուն օրինակը պարեկների կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված մեր արցախցի եղբայրն է։ Սա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է, մենք սա թույլ տալ չենք կարող»,-ասել է նա։