«Ժողովուդ». Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա
«Ժողովուդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս աշնանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու. սեպտեմբերին նա կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի դեսպան:
Օրենքի պահանջով՝ նա կդադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությանը» և վայր կդնի նաև պատգամավորական մանդատը:
Այսինքն՝ աշնանային նստաշրջանին ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ կուսակցության հաջորդ համարը Արմենուհի Ղազարյանն է:
Վերջինիս ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:
Արդեն տևական ժամանակ է՝ փորձում ենք անձամբ նրանից ճշտել՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ, սակայն նա մեր նամակներն առանց արձագանքի է թողնում: ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ կուսակցության ներսում դեռևս չեն քննարկել, թե Արսենյանի մանդատը ում են տալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան