Ես այսպես եմ հասկացել այս նկարի խորհուրդը. Էդգար Ղազարյան
Քաղաքական-հասարակական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Զինվորական փոխհարաբերություններում ամեն ինչ հստակեցված և կանոնակարգված է, այդ թվում՝ զինվորականների միջև շփումները, դիմելաձևերն ու ժեստերը, առավել ևս, երբ զինվորականները հանդես են գալիս ծառայողական համազգեստով։
Միացյալ Թագավորության Արքայական միավորված Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի այս «գրկախառնությունը» ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ, որով ծածկվել է նաև նրա գեներալական ուսադիրը, դժվար թե պայմանավորված լինի վերջինիս ընտանիքի անդամների Ռուսաստանի քաղաքացիներ լինելու փաստից ոգևորությամբ։
Ավելի շուտ այդ ժեստը խորհրդանշում է գեներալի կոչումը թաքցնելու և հայ գեներալին իր թևի տակ առնելու հանգամանքով։ «Առնեմ թևիս տակ, զրկեմ բանակից ու հանձնեմ թուրքերին»․ ես այսպես եմ հասկացել այս նկարի խորհուրդը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին