Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության բողոքի ակցիաների պատճառով
Մեծ Բրիտանիայում Անգլիայի ու Ուելսի հատվածներում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության։ Ակնկալվում է, որ այսօր Մեծ Բրիտանիայում մի քանի տասնյակ բողոքի ակցիաներ կանցկացվեն միգրանտների դեմ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ոստիկանությունն ակնկալում է, որ առաջիկա շաբաթվա վերջին աջ ակտիվիստները 25 բողոքի ակցիա կանցկացնեն ողջ երկրում։
Միացյալ Թագավորության ներքին գործերի փոխնախարար Դեյվիդ Հանսոնը զգուշացրել է ցուցարարներին, որ ոստիկանները «ուշադրությամբ կհետևեն» հասարակական կարգի հնարավոր խախտումներին և կոշտ կարձագանքեն միջադեպերին: