Ջասթին Բիբերը կնոջ պատճառով դեպրեսիայի մեջ է
Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը հեռացել է կնոջից՝ Հեյլիից՝ նրա բազմաթիվ ծախսերի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի, Ջասթին Բիբերը դեպրեսիայի մեջ է, քանի որ նրա 27-ամյա կինը չափազանց շատ գումար է ծախսում։
Մասնավորապես, նա վերջերս 10 մլն դոլար է վճարել հնդիկ միլիարդատերերի հարսանիքին մասնակցելու նախապատրաստվելու համար։ Պարբերականը նկատել է, որ Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու միլիարդատեր որդու շքեղ նախահարսանեկան խնջույքի ժամանակ Ջասթին Բիբերը թշվառ, թույլ տեսք ուներ։
«Հեյլին շռայլ ծախսող է։ Նա տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ մասնավոր ինքնաթիռներով թռչելով աշխարհով մեկ: Վերջերս նա նույնիսկ ինքնաթիռ է նստել, որպեսզի մատնահարդարվի կոնկրետ վարպետի մոտ»,- հրատարակությանը պատմել է ինսայդերը:
DailyMail-ին Բիբերին մոտ կանգնած երկու աղբյուրներ ասել են, որ աստղը գնալով ավելի է հուսահատվում ու դեպրեսվում։
«Նա մեկուսացված է իր ընկերներից և ընտանիքից։ Նա հիմա թշվառ վիճակում է, քանի որ Հեյլին լիովին վերահսկում է նրան: Նա կորցրել է իր ինքնությունը, ստեղծագործական մղումը և ոգեշնչված չէ»,-նշել է աղբյուրը։