Ռուսները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ռուսաստանցիներն իրականացրել են 12.6 մլն այցելություններ այլ երկրներ։ РБК-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվը ավելացել է 9 տոկոսով։ 2023-ի հունվար-հունիսի ընթացքում գրանցվել էր 11.6 մլն այցելություն։
Առաջին կիսամյակում ռուսաստանցիներն ավելի հաճախ այցելել են Աբխազիա, Ղազախստան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Թուրքիա, ԱՄԷ, Եգիպտոս, Թայլանդ։ Բացարձակ առաջատարը Թուրքիան է, այստեղ ռուսների հոսքն ավելացել է 9.4 տոկոսով՝ կազմելով 2.5 մլն այցելություն։ Ավելացել են նաև Չինաստան ռուսների այցելությունները։
Ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղություններից է մնում Ղազախստանը, չնայած այցելությունները նվազել են 9 տոկոսով։
Առաջին կիսամյակում ավելի քիչ ռուսներ են այցելել Հայաստան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 17 տոկոսով՝ կազմելով 452,8 հազար նախորդ տարվա 545.7 հազարի փոխարեն։
Ընդ որում անցած ամիսներին ռուսներն ավելի հաճախ են մեկնել Վրաստան՝ աճը կազմում է 31.5 տոկոս, ինչպես նաև Ադրբեջան՝ 26 տոկոս աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին