Վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ ավագ լեյտենանտ. Ռոման Երիցյանը պարեկների լուսանկարներ է հրապարակել
Արցախցի փաստաբան Ռոման Երիղյանը հրապարակել է եղբոր՝ Արամ Երիցյանի կողմից «բռնության ենթարկված» և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանի և Կարեն Քարամյանի լուսանկարներն ու գրել
«Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են։
Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։
Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի փաստաբան. Այսօր նախաքննական մարմինը դիմելու է դատարան Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ
- Անձը ծեծի չի ենթարկվել, նա չունի որևէ կոտրվածք. ՆԳՆ արձագանքը արցախցի փաստաբանի ահազանգին
- Պարեկները դաժան ծեծի են ենթարկել արցախցուն. Ահազանգում է փաստաբան եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում