Հասարակություն 12:02 03/08/2024 Հայաստան

5-րդ ալիք. Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինությունը տարածել է հայտարարություն՝ ներկայացնելով մանրամասներ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասայնի դեմ դեռ երկու տարի առաջ ներկայացրած դատական հայցից ու  դատարանի որոշումից.

«2022 թվականի նոյեմբերին 5-րդ ալիք հեռուստաընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամոր Խ․ Սուքիասյանի, ով հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող, զրպարտչական արտահայտություններ էր արել։

Խ․ Սուքիասյանը հրապարակայնորեն տեսախցիկների և մի շարք լրագրողների առջև 5-րդ ալիքի լրագրողին ասել էր, թե 5-րդ ալիքը, որը, ի դեպ, ՀՌՀ-ի կողմից հեղինակազորված լրատվական է, հեռուստաընկերություն կոչվելու իրավունք չունի։ Պատգամավորի՝ որևէ փաստով չհիմնավորված, այս արտահայտությունները ակնհայտորեն դուրս են Սահմանադրությամբ և միջազգային կոնվեցիաներով երաշխավորված անձի պատվի և բարի համբավի անձեռնխելիության իրավունքի սահմաններից։

Պատգամավորի զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով 5-րդ ալիքի կողմից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո մերժել էր հայցը այն պատճառաբանությամբ, թե իբրև չի ապացուցվել, որ 5-րդ ալիքը և ալիքի իրավաբանական անունը, այն է՝ «Շարկ» ՍՊԸ-ն, նույնական են։

Վճիռը հեռուստաընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, մակագրվել դատական կազմի, այնուհետև դատավորը՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ կապված դատավորի անաչառությունը կասկած հարուցող փաստով, այն է՝ իր և Խ․ Սուքիասյանի միջև ազգակցական հարաբերությունների առկայությամբ, ինչից հետո գործը վերաբաշխվել է նոր դատական կազմի և շուրջ 7 ամիս քննված վերաքննիչ բողոքը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից․ այս անգամ ոչ թե առաջին ատյանի դատարանի բերած այն հիմքով, թե իբրև հաստատված չէ Շարկ ՍՊԸ-ի և 5-րդ ալիքի նույնական լինելու հանգամանքը, այլ հենց Խ․ Սուքիասյանի ներկայացուցչի բերած հիմնավորմամբ, թե Խ․ Սուքիասյանը մտադրություն չի ունեցել զրպարտելու 5-րդ ալիքին։

Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն բողոքաբերին վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ՝ կապված պետական տուրքերի արժեքների շեշտակի բարձրացման հետ (նման մոտեցումը ԶԼՄ-ների դեպքում միջազգային փորձում տարածված է)։ Ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքաբերին պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին։

Փաստորեն, տվյալ դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող միակ մարմինը՝ դատարանը, 2022 թվականին ծագած ակնհայտ վեճի վերաբերյալ 2024 թվականի հուլիսին դեռևս պետական տուրքի վճարման հիմքով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է սահմանափակում։

Հատկանշական է, որ եթե այս վեճի վերաբերյալ 2022 թվականից սկսած իրավամբ արդար դատաքննություն իրականացվեր, այժմ ՀՀ-ում չէր արձանագրվի պատգամավորների կողմից՝ այդ թվում նաև նույն Խ․Սուքիասյանի, լրագրողներին թիրախավորելու միջոցով հասցեական կամ անհասցե անձանց պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը ոտնահարելու ամենաթող մշակույթ։

Ներպետական ատյանների՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու պայմաններում Հեռուստաընկերությունը արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով կարող էր դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 5-րդ ալիք հեռուստաընկերության գործունեության նպատակներին, 5-րդ ալիքի առաքելությանը դեմ է ՀՀ-ի դեմ գանգատ ներկայացնելը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}