Բագարտ Սրբազան. Նեռն իր էությանը համապատասխան փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին
«Մենք ընտրել ենք շատ դժվար ու բարդ, բայց հասնելու ճանապարհը։ Դժվար ու բարդ է, որովհետև աշխարհաքաղաքական ուժերին թույլ չենք տվել գնալ ու ինչ-որ բան մուրալ մեզ համար։ Եթե լինելու են հարաբերություններ, ուրեմն լինելու են արժանապատիվ։ Մենք բազմաթիվ ուղերձներ ու հրավերներ ենք ստացել, բայց բոլորին ասել ենք՝ ոչ»,-Մարտունիում բնակիչն երի հետ հանդիպմանը հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանյանը։
Նա ընդգծել է՝ այսօր եթե գնացինք որևէ տեղ որևէ բան խնդրելու, վաղը պատասխան ենք տալու դրա համար՝ ինչպես այս նեռը և իր որդիները։
«Այսօր մուրում են, ոչ թե պետության համար, այլ որ իրենց պաշտոնը պահեն»,-նշել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։
«Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան