Բագրատ Սրբազանը մանրամասներ հայտնեց երևանյան առաջիկա հանդիպման մասին
«Մարզային հանդիպումներից հետո ղանկանում ենք, որպեսզի ավելի մեծ հանդիպում տեղի ունենա Երևանում՝ բոլորի մասնակցութամբ»,-Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց։
Նա նշեց՝ երևանյան հանդիպմանը մանրամասն կներկայացվեն ուղերձները, ճանապարհները, կազմակերպչական խմբերին, ապա անցնելու գործողությունների ծրագրին։
«Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճւ չեղավ, զբաղվածությունն է պատճառ բերվել, մենք էլ որոշեցինք գոնե փոքր դահլիճը ձեռք բերել։ Դա իմ կարծիքով, ամենամեծն է Հայաստանում։ Հավանաբար հանդիպման օրը կփոխվի, ամսի 7-ից կտեղափոխվի ամսի 4-ին»,-ասաց նա։
Սրբազանն ասաց, այս ընթացքում ակտիվ հանդիպումները շարունակում են դասախոսների, ուսանողների, տնտեսագետների հետ, շատ ակտիվ են բժիշկները։
«Ուսուցիչներին դեռ չենք հանդիպել, պետք է հանդիպենք, խոսենք»,-ասաց նա։