Սուրենյանց. ԱՄՆ համաշխարհային դոմինիզացիայի պատմաշրջանն ավարտվում է
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայի ընտրությունների հաղթող է ճանաչում միասնական ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսին, ոչ թե գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը հաղթող է հռչակվել սեփական երկրում:
Այն, որ Վենեսուելայում ընտրությունները կարող էին կեղծվել, միանգամայն արժանահավատ վարկած է, սակայն ուշագրավ է, որ Վաշինգտոնը շեշտը դնում է ոչ թե այդ հանգամանքի վրա, այլ արբրտրի դիրքերից փորձում է որոշել այլ երկրի նախագահի անունը:
Ավելորդ է ասել, որ այս դեպքում Վաշինգտոնն առաջնորդվել է ոչ թե դեմոկրատիան պաշտպանելու, այլ աշխարհաքաղաքական մոտիվներով:
«Կեղծված» ընտրություններից «հաղթող» չի կարող ծնվել. Վաշինգտոնի կողմից «հաղթողին» նշանակելն ավելի վատ մշակույթ է, քան Վենեսուելայի իշխանության կողմից ենթադրյալ ընտրակեղծարարությունը:
Մյուս կողմից, ԱՄՆ համաշխարհային դոմինիզացիայի պատմաշրջանն ավարտվում է ու պետքարտուղարի նման հայտարարություններն ավելի շատ նմանվում են իրականության դեմ «համառ» կռվի, քան գործողության, որը որոշիչ կարող է դառնալ Վենեսուելայի հասարակության համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան