Ինչպես են Արթուր Ալեքսանյանին ու Մալխաս Ամոյանին ճանապարհում Փարիզ
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևաշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնում են Փարիզ:
NEWS.am Sport-ը լուսանկարներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:
Այսօր Երևան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի առաջին խումբը: Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին Փարիզ է ուղեկցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գևորգ Ալեքսանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր մարզիկները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 6-ին և 7-ին.
Մալխաս Ամոյան (77կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30
Արթուր Ալեքսանյան (97կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30
Սլավիկ Գալստյան (67կգ)- մեկնարկային 1/8 եզրափակիչ`օգոստոսի 7-ին , Երևանի ժամանակով 13:30
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան