Իրանի անվտանգության, հետախուզության ծառայություններում մասայական ձերբակալություններ են
Իրանում անվտանգության ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետաքննության շրջանակներում։ Այս մասին գրում է New York Times-ն ու մանրամասնում, որ նրանց թվում են հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորականներ, հյուրատան աշխատակիցներ։
«Իրանը լայնածավալ հետաքննություն է սկսել Իսմայիլ Հանիեի սպանության առնչությամբ, որի ինտենսիվությունը վկայում է այն մասին, թե որքան վնասակար, ցնցող ու նվաստացուցիչ էր անվտանգության ձախողումը Իրանի ղեկավարության համար, քանի որ սպանությունը տեղի ունեցավ երկրի մայրաքաղաքի խիստ հսկվող համալիրում երկրի նոր նախագահի երդման արարողությունից ժամեր անց»,-նշում է աղբյուրը։
«Այն ընկալումը, որ Իրանը չի կարող պաշտպանել իր հայրենիքը, ոչ էլ իր հիմնական դաշնակիցներին, կարող է ճակատագրական լինել իրանական ռեժիմի համար», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի՝ Իրանի գծով տնօրեն Ալի Վաեզը:
Ավելի վաղ Telegraph-ը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) անանուն աշխատակիցներին, հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար նախատեսված պայթուցիկները տեղադրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից՝ իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի հրահանգով:
Մերձավոր Արևելքի, Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ ռումբը տեղադրվել էր պարոն Հանիեի սենյակում նրա ժամանումից երկու ամիս առաջ:
Իրանցի պաշտոնյաները և ՀԱՄԱՍ-ը չորեքշաբթի հայտարարել են, որ Իսրայելն է պատասխանատու սպանության համար, այս գնահատականը տվել են նաև ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ: Իսրայելը, որը խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի կառավարման և ռազմական հնարավորությունները, չի ընդունել, որ ինքը պատասխանատու է ռումբի տեղադրման համար:
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում հրաժեշտ են տվել Հանիային
- Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում. Վարդան Ոսկանյան
- Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար
- Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան