Որոնք են Հայաստանի փոշոտ քաղաքները
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ն ընկած հատվածում։
Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 20-ին և 22-26-ը։
Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 23-ին։
Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 24-26-ը։
Գյումրի և Արարատ քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։