Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին սկսել է ընկերություն անել Ֆազի հետ. Քննիչը նոր մանրամասներ է հայտնել սպանությունից
Քրեական հեղինակություն համարվող Ֆազի (Սերգեյ Գրիգորյանի) սպանության պատճառների մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Պարզվել է, որ քրեական երկու հեղինակությունների՝ Ֆազի ու Չաղ Ռուստամի (Ռուստամ Ստեփանյան) հարաբերությունները լարված են եղել 2018-ից աղջկա պատճառով։
Հանրայն հեռուստաընկերությանը քննիչ արթուր Այվազյանը հայտնել է, որ Ռուստամ Ստեփանյանի նախկին ընկերուհին սկսկել է ընկերություն անել Սերգեյ Գրիգորյանի հետ։ Այս ընթացքում Ռուստամ Ստեփանյանի մտերիմներից մեկի ինսթագրամյան էջից հայհոյախառն արտահայտություններ են արվել այդ աղջկա էջում, որոնք վերաբերվել են այդ աղջկան ու Սերգեյ Գրիգորյանին։