«Ժողովուդ». Որտեղ է ապրում պատգամավորի ընտանիքը, եթե ոչ ինքը, ոչ էլ կինը անշարժ գույք չեն հայտարարագրել
«Ժողովուդ» թերթը գրում է.
«ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումներին ներկա Տիգրան Պարսիլյանը ՀՀ Ազգային Ժողով է եկել 2023 թվականի նոյեմբերին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո` նրան փոխարինելու։
Պարսիլյանը քաղաքական դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
Պարսիլյանի առաջին պաշտոնը 2018 թվականին եղել է Արարատի մարզպետի խորհրդականի, այնուհետև՝ մարզպետի տեղակալի պաշտոնը:
Տիգրան Պարսիլյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն` պատգամավորը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Կինը՝ Նվարդ Սարգսյանը, ևս որևէ անշարժ գույք չի հայտարարագրել. անհասկանալի է, թե որտեղ է ապրում պատգամավորի ընտանիքը:
Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 2001 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2020 թվականին՝ պետական աշխատանքի անցնելուց հետո։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 600 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 200 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 758 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։
Նկատենք, որ ՔՊ պատգամավորը, մինչև պաշտոններ ստանձնելը, սեփական ոչինչ չի ունեցել․ հիմա մեքենա ունի, բնակարանի մասին էլ՝ թերևս կլսենք շուտով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին