Հարց՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, Նիկոլ Փաշինյանին պահելու իմաստ կա՞. Հարութ Սասունյան
«The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը գրում է.
«Նույն նկարները տարիներով նույն տեղում կախած են․․․ Ինչի՞ ենք պահում թանգարանը։
Սարի ծերին, որ տարին 12 ամիս ձյուն կա, զինվորն ի՞նչ ենք անում։
Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք անելու։
Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։
Եվ այլն։
էս սաղ ասել է մի մարդ, ու բոլորը նույն տրամաբանության մեջ են։
Իհարկե՝ կարելի է հարց տալ՝ նույն վարչապետը նույն տեղում տարիներով դրած է, ավելորդ ծախս, ինչո՞ւ ենք դրան պահում։
Հարցնում է՝ թանգարանի բյուջեն ինչքան է տարեկան, պատասխանում են, որ 30 մլն դրամի կարգի, ասում է՝ ուրեմն անիմաստ է պահելը, եթե համայնքի բնակիչները հարցնեն էդքան գումար ինչի ենք տալիս․․․․ Մենակ երեկ մարզպետիդ սխալ որոշման պատճառով 42 մլն դրամ բյուջեն վնաս կրեց։ Մարզպետներդ էլ անիմաստ չե՞ն։
Կամ դու ինքդ․ եկել-ասել ես բյուջեն կեռապատկեմ, պադավատապետություն չի լինի, աղքատությունը իսպառ կվերացնեմ, պարտքեր չենք վերցնի, Արցախի ինքնորոշումը կհասցնեմ միջազգային ճանաչման ու հազար ու մի բաներ։ Սաղ ասածներիդ հակառակն ես արել․ բայց օրեկան 4200 դոլար ծախս արվում է մենակ քո ու մի երկու այլ պաշտոնյաների ապրելատեղերի վրա։
Հիմա հարց՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, Նիկոլ Փաշինյանին պահելու իմաստ կա՞»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ բնակչին. Մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Կիրանցը սարքեցիք Հերոսիմա և Նագասակի
- Նիկոլ Փաշինյան. Թանգարանային գործը մեզ համար մնում է մութ անտառ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում