Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ՆԳՆ փրակարարական ծառայությունից հայտնում են.
«Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք»: