Առաջիկա շաբաթվաք եղանակի կանխատեսումը
ՇԱՄ Հիդրոոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը.
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ի ցերեկը, 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։